Տավուշի մարզի Իջևան քաղաքից 8-ամյա երեխան ծնվել է սրտի բնածին արատով:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում իրականացվել է սրտի բաց վիրահատություն: Հետվիրահատական շրջանն ուղեկցվել է բարդություններով:
Արդյունքում, կատարվել է տրախեոստոմիկ խողովակի տեղադրում: Տևական բարդություններից հետո հեռացվել է տրախեոստոմիկ խողովակը, և երեխան դուրս է գրվել հիվանդանոցից: Մայրը նշում է, որ երեխայի մոտ դիտվել է ձայնի կորուստ:
Երկու ամիս առաջ երեխայի ծնողները դիմել են ԵՊԲՀ «Հերացի» պոլիկլինիկայի լոգոպետ Մերի Շաբոյանին:
Բժշկական հետազոտությունը ցույց է տվել ձայնի գրեթե բացակայություն, (շշուկով փոքր-ինչ հասկացվում է), նաև դժվարաշնչություն: Նախնական եզրակացությամբ ախտորոշվել է ձայնալարի պարեզ: Լոգոպեդի կողմից խորհուրդ է տրվել տրվել կատարել ֆիբրոլարինգոսկոպիա՝ պարզելու ձայնալարի ֆունկցիան: Ախտորոշվել է ձախ ձայնալարի մասնակի պարեզ:
Սկսվել են լոգոպեդական աշխատանքներ: Լոգոպեդը նշում է, որ առցանց եղանակով պարբերաբար խորհրդատվություններ է կատարել, իսկ «100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրով բժշկի նախաձեռնությամբ երեխան այցելում է ձայնի վերականգնման պարապմունքների և հաջողություններ գրանցում. երեխան արդեն հաղորդակցվում է ձայնի միջոցով: