Ամառային ճամբար շաքարային դիաբետ ունեցող 35 երեխայի համար «Մուրացան» հիվանդանոցային համալիրի, Հանրապետական մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերի և «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի սկզբին արդեն 10-րդ անգամ անցկացվեց ամառային ճամբար շաքարային դիաբետ ունեցող 35 երեխայի համար։
Լինելով ընտանիքից հեռու, բայց գտնվելով բժշկների, բուժքրոջ և ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի բժիշկ-օրդինատորի հսկողության տակ` երեխաները դառնում են ավելի ինքնուրույն, ավելի զգոն` իրենց եւ մյուսների նկատմամբ, կտրվում են առօրյայից, ունենում են հետաքրքիր ժամանց, ձեռք են բերում նոր ընկերներ, որոնցից հետո բաժանվում են մեծ դժվարությամբ:
Մեկ շաբաթվա ընթացքում երեխաները հասցրել են զբաղվել նկարչությամբ, կավագործությամբ, ունեցել են երաժշտության, պարի, պարդատիր մարմնամարզության ժամեր, ինչպես նաեւ պատրաստել են համերգ` ամենամյա խարույկի շուրջ իրենց բժիշկներին և ծնողներին ներկայացնելու համար։
Նշենք, որ արյան մեջ գլյուկոզայի հսկողությունը կատարվում էր Freestyle Libre Sensor CGMS գլիկեմիայի շարունակական մոնիթորինգի ապարատներով, որոնք ԱՄՆ-ի AHABA կազմակերպության կողմից երեխաներին հատկացրել էր հյուրընկալված բժիշկ Մարիամ Մանուկյանը, ինչպես նաև ավանդական Accu-check performa գլյուկոմետրերով: