Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Առաջատար մասնագետների հերթական անվճար ընդունելության արդյունքները

Առաջատար մասնագետների հերթական անվճար ընդունելության արդյունքները

ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում հունիսի 11-ին տեղի ունեցավ «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջատար մասնագետների հերթական ընդունելությունը:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիում կատարվել է 39 խորհրդատվություն՝ 21-ով ավել նախորդ շաբաթվա ցուցանիշից, տրվել է վիրահատության 12 ցուցում (5-ով ավել նախորդ շաբաթվա ցուցանիշից), այդ թվում ակնաբուժական՝ 6, ՔԿԱ՝ 4: Առավել շատ խորհրդատվություններ արվել են ակնաբույժի՝ 9, վնասվածքաբաի՝ 8 և ՔԿԱ կողմից՝ 5 ական: 12.03.2022 թվականից նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 98-ը (+7 նախորդ շաբաթվա համեմատ):

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում կատարվել է 22 խորհրդատվություն` 6-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ: Առավել շատ խորհրդատվություններ արվել են մանկական վարակաբանի՝ 13 և մանկական գաստրոէնտերոլոգի կողմից՝ 3:

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում՝ 22 խորհրդատվություն՝ 4-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 4 ցուցում (3-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ), այդ թվում 2-ական ընդհանուր վիրաբույժի և ՔԿԱ կողմից: Առավել շատ խորհրդատվություններ արվել են թերապևտի՝ 5, գաստրոէնտերոլոգի՝ 4 և անոթային վիրաբույժի՝ 3 կողմից: 12.03.2022 թվականից նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 115-ը (+4 նախորդ շաբաթվա համեմատ):

Ընդամենը՝ 83 խորհրդատվություն (19-ով պակաս) և 16 վիրահատության ցուցում:

Ծրագրի մեկնարկից ի վեր կատարվել է 2189 խորհրդատվություն, տրվել է 379 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 213 վիրահատություն (56%), այդ թվում 9 գինեկոլոգիական: