Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երեխաների կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի ռիսկային գործոնները. մասնագիտական անդրադարձ

Երեխաների կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի ռիսկային գործոնները. մասնագիտական անդրադարձ

Կորոնավիրուսային հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում: Այն հանդիպում է թե' մեծահասակների, և թե' երեխաների շրջանում: Համաձայն միջազգային տվյալների երեխաները հիվանդացության և հիվանդության ծանր ընթացքի համեմատաբար ավելի ցածր ռիսկային խմբում են: Չինաստանում կատարված հետազոտությունը, որը ընդգրկել է առավել մեծ քանակով երեխաներ, փաստում է, որ երեխաների կորոնավիրուսային վարակը կարող է ընթանալ անախտանիշից մինչև ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդություն:  ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 1  ամբիոնի ասիստենտ, բժշկական գիտությունների թեկնածու Նանե Մնացականյան իր պատրաստած հոդվածում ընդգծում է, որ հիմնականում երեխաների կորոնավիրուսային վարակը ընթանում է թեթև կամ միջին ծանրության ախտանիշներով: Սակայն, ցավոք ծանր ընթացքով և անգամ մահվան ելքով դեպքեր հնարավոր են նաև մանկական տարիքում:

Մասնագետի փոխանցմամբ՝ հիվանդության ծանր ընթացքի համար առավել ռիսկային խմբում են երեխաները, որոնք ունեն հետևյալ խրոնիկական հիվանդությունները՝

  • Քրոնիկ թոքային հիվանդություններ (այդ թվում միջին ծանրության և ծանր ընթացքով ասթման)
  • Շաքարային դիաբետ
  • Սրտանոթային հիվանդություններ (այդ թվում զարկերակային գերճնշում)
  • Իմունային համակարգի ընկճմամբ վիճակներ (այդ թվում քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, երկարատև գլյուկոկորտիկոստերոիդային բուժում ստացող հիվանդներ)
  • Նյարդաբանական հիվանդություններ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներ։

Լաբորատոր տվյալներից հիվանդության ավելի ծանր ընթացքի մասին կարող է վկայել Ց-ռեակտիվ սպիտակուցի, ֆերիտինի, ԻԼ-6-ի, D-դիմերի բարձր ցուցանիշները: Մեկ այլ հուշագրավ տվյալ է բերված JAMA pediatrics պարբերականում տպագրված հոդվածում: Համաձայն հետազոտության տվյալների երեխաների կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի ռիսկային գործոն է նաև ճարպակալումը և ավելցուկային քաշը: Այս երեխաները ունեն հոսպիտալացման և հետագա բուժման ընթացքում արհեստական շնչառության սարքի կիրառման առավել մեծ հավանականություն: Այս փաստը ավելի վաղ ապացուցված էր մեծահասակների շրջանում և հենց ճարպակալման տարածվածության հետ են կապում որոոշ երկրներում երիտասարդ տարիքում ավելի բարձր մահացության ցուցանիշը: