Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երկարատև թիմային աշխատանքի և նվիրումի շնորհիվ հրաշալի ծրագիր կյանքի կոչվեց

Երկարատև թիմային աշխատանքի և նվիրումի շնորհիվ հրաշալի ծրագիր կյանքի կոչվեց

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի և Հայ-գերմանական բժիշկների ասոցացիայի նախաձեռնությամբ «Միքայելյան» համալսարանական կլինիկայում բացվել է «Bone Dissection Lab» միջին և ներքին ականջի լաբորատորիա։ Պրոֆեսոր Վոլֆգանգ Վայցզեկերն առաջին անգամ Հայաստան էր այցելել 2021թ. սեպտեմբերին, այցը կազմակերպվել էր Գերմանիայի հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողերի միության (ԳՀԳԲԲՄ), մասնավորապես՝ դոկտոր Պիեռ Բլուտյանի, (միության փոխատենապետ) և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի համատեղ ջանքերով: Անվանի պրոֆեսորն իր առաջին այցի ընթացքում պատրաստակամություն էր հայտնել կրկին օգնել և նոր նախաձեռնություններ կյանքի կոչել:

Պրոֆեսոր Արթուր Շուքուրյանն առաջարկել էր իր ղեկավարած ամբիոնին կից ստեղծել ուսուցողական կենտրոն, որտեղ կկրթվեն երիտասարդ բժիշկները, այս առաջարկությունը ոգևորությամբ էր ընդունվել և պրոֆեսոր Վ. Վայցզեկերի և ԳՀԳԲԲՄ միության վարչության կողմից: Կարճ ժամանակահատվածում Գերմանիայում նախապատրաստական աշխատանքների համար ստեղծվեց թիմ, մեծ ներդրում ունեցան տեր և տիկին Բլուտյանները, դր. Գեղամ Բրինկման-Բոյաջյանը:

«Միքայելյան» համալսարանական կլինիկայի կողմից լավագույն պայմանները տրամադրվեցին կենտրոնի ձևավորման համար, իսկ ՔԿԱ բաժանմունքի վարիչ դոցենտ Գարեգին Միրաքյանն իր ամբողջ թիմին ներգրավեց նախապատրաստական աշխատանքների իրականացման գործում:

Ծրագրի մեկնարկից առաջ Երևան ժամանեց դր. Պիեռ Բլուտյանը և ՔԿԱ կլինիկայի թիմի հետ՝ Գարեգին Միրաքյանի մեծ ջանքերով, գերմանական ճշգրտությամբ նախապատրաստեց յուրաքանչյուր դետալը: Այսօր արդեն կարող ենք հպարտորեն արձանագրել, որ երկարատև թիմային աշխատանքի և նվիրումի շնորհիվ մի հրաշալի ծրագիր իրականություն դարձավ: