«Մարի Նուբար» համալսարանական ակնաբուժական կլինիկայում վերսկսվել են մանկական կատարակտի վիրահատությունները։
Այս հիվանդության վաղ ախտորոշումը երեխաների հետագա վիրաբուժական և կոնսերվատիվ բուժումների հաջողության գրավականն է։
Յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ձևավորվում է անհատական մոտեցում, ինչով ապահովվում է հնարավորինս բարձր տեսողություն և բարելավված կյանքի որակ։ Լիարժեք ապաքինման համար կարևոր է ոչ միայն բուն վիրահատության ընթացքը, այլև ճիշտ վարված հետվիրահատական շրջանը, ինչը հիմնված է մեր բժիշկների տարիների փորձի վրա: