ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլներն անկախ եղանակային պայմաններից, հեռավորությունից, օրվա ցանկացած ժամի, շարունակում են իրականացնել նորածիններին փրկող ամենօրյա առաքելությունը:
Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 92-ից 96 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել բուժօգնության կարիք ունեցող փոքրիկների կյանքը:
«Մեր արտագնա ծառայության միջոցով տարեկան 800-ից ավելի նորածին Հայաստանի տարբեր ծննդատներից տեղափոխվում են բժշկական կենտրոն»,-ընդգծում է կլինիկայի ղեկավարը:
Նշենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում ներդրված են նորածինների բուժման բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները: Կլինիկան ԵՊԲՀ-ի նեոնատոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է: