Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական առաջատար բժիշկների հերթական անվճար խորհրդատվությունների շաբաթը

Համալսարանական առաջատար բժիշկների հերթական անվճար խորհրդատվությունների շաբաթը

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում մայիսի 28-ին ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում տեղի ունեցավ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում կազմակերպված առաջատար մասնագետների հերթական ընդունելությունը:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կատարվել է 49 խորհրդատվություն՝ 20-ով պակաս նախորդ շաբաթվա ցուցանիշից, տրվել է վիրահատության 9 ցուցում (3-ով պակաս նախորդ շաբաթվա ցուցանիշից), այդ թվում ակնաբուժական՝ 7:

Առավել շատ խորհրդատվություններ արվել են ակնաբույժի՝ 13, նյարդաբանի՝ 10 և ռևմատոլոգի՝ 9 կողմից:

Ծրագրի մեկնարկից` մարտի 12-ից սկսած նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 80-ը (+10 նախորդ շաբաթվա համեմատ):

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում` 24 խորհրդատվություն` 4-ով ավել նախորդ շաբաթվա համեմատ:

Առավել շատ խորհրդատվություններ արվել են մանկական ներզատբանի՝ 8 և մանկական վարակաբանի՝ 6 և մանկաբույժի կողմից՝ 4:

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում` 30 խորհրդատվություն՝ 10-ով ավելին նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 6 ցուցում (1-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ), այդ թվում 2 անոթային վիրաբույժի կողմից: Առավել շատ խորհրդատվություններ արվել են թերապևտի, անոթային վիրաբույժի՝ 5-ական, և գաստրոէնտերոլոգի՝ 4 կողմից: Մարտի 12-ից սկսած նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 105-ը (+10 նախորդ շաբաթվա համեմատ):

Ընդամենը՝ 103 խորհրդատվություն (6%-ով պակաս) և 15 վիրահատության ցուցում, առավել մանրամասն արդյունքներն ներկայացված են 1-3 աղյուսակներում:

Ծրագրի մեկնարկից ի վեր արվել է 2004 խորհրդատվություն, տրվել է 349 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 194 վիրահատություն (56%), այդ թվում 9 գինեկոլոգիական: