Համալսարանական մասնագետների հերթական ընդունելությունը՝ «100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում

Համալսարանական մասնագետների հերթական ընդունելությունը՝ «100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում

Ապրիլի 30-ին ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում տեղի ունեցավ «100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջատար մասնագետների հերթական ընդունելությունը: Կատարվել է 184 խորհրդատվություն (6%-ով պակաս) և 33 վիրահատության ցուցում (6-ով ավելին):

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կատարվել է 111 խորհրդատվություն, տրվել է վիրահատության 22 ցուցում (13՝ նախորդ շաբաթ), այդ թվում ակնաբուժական՝ 6, ՔԿԱ՝ 6: Առավել շատ խորհրդատվություններ արվել են ՔԿԱ՝ 13, ակնաբույժի՝ 11 և նյարդաբանի կողմից՝ 10: Մարտի 12-ից նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 42-ը (+5 նախորդ շաբաթվա համեմատ):

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում կատարվել է 37 խորհրդատվություն՝ 2-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ: Առավել շատ խորհրդատվություններ արվել են մանկական ներզատաբանի՝ 8, մանկական ՔԿԱ՝ 8 և մանկական մաշկաբանի՝ 7 կողմից:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կատարվել է 36 խորհրդատվություն՝ 8-ով պակաս նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 11 ցուցում (3-ով պակաս նախորդ շաբաթվա նկատմամբ), այդ թվում 3-ական անոթային վիրաբույժի ու ՔԿԱ կողմից: Առավել շատ խորհրդատվություններ արվել են թերապևտի՝ 10, անոթային վիրաբույժի, ՔԿԱ և գաստրոէնտերոլոգի կողմից՝ յուրաքանչյուրը 3-ական: Մարտի 12-ից նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 63-ը (+9 նախորդ շաբաթվա համեմատ):

Ծրագրի մեկնարկից ի վեր արվել է 1534 խորհրդատվություն, տրվել է 265 վիրահատական միջամտության ցուցում, կատարվել է 113 վիրահատություն (43%), այդ թվում 8 գինեկոլոգիական: