Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական մասնագետները շարունակում են լուծել քաղաքացիների շրջանում ամենատարածված առողջական խնդիրները

Համալսարանական մասնագետները շարունակում են լուծել քաղաքացիների շրջանում ամենատարածված առողջական խնդիրները

«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը շարունակում է վեր հանել մեր քաղաքացիների շրջանում ամենատարածված առողջական խնդիրները:

Համալսարանական երեք՝ «Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցների հմուտ մասնագետները ոչ միայն անվճար ախտորոշում, այլև 50 տոկոս զեղչով իրականացնում են վիրահատական բուժում:

«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի ընթացքում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա դիմած 21, 22 և 43 տարեկան արական սեռի պացիենտների մոտ ախտորոշվել է քթի միջնապատի դեֆորմացիա, կատարվել է վիրահատություն:

Հիվանդների հետվիրահատական վիճակը գնահատվում է բավարար:

Վիրահատություններից երեքն իրականացվել է Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի բժիշկ Մանանա Բաղդասարյանի կողմից:

Վիրահատող բժշկի խոսքով՝ հիվանդության ախտանշաններն են՝ դժվարացած շնչառությունը, գլխացավերը, անքնությունը, սրտանոթային խնդիրները, որոնք ազդում են կյանքի որակի վրա և կարող են այլ հիվանդությունների զարգացման պատճառ հանդիսանալ: 

Ինչպես նշեց Մանանա Բաղդասարյանը, քթի միջնապատի դեֆորմացիա ախտորոշմամբ ևս հինգ քաղաքացի վիրաբուժական բուժում կստանա առաջիկա շաբաթվա ընթացքում:  

yemek tarifleri supertotobet betgaranti betgaranti hititbet betgaranti hititbet betorder bankobet bankobet betpark betpark bankobet bankobet casinovale rokubet atlasbet jojobet