«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում տրամադրությունը տոնական էր:
Այսօր «Միրզոյան» քառյակի երաժիշտները, միավորվելով ԵՊԲՀ ուսանողների, բժիշկների հետ, ապացուցեցին, որ տոն կարող է լինել նույնիսկ հիվանդանոցում, և դրա համար շատ բան հարկավոր չէ: Համերգից հետո երաժիշտներն ուրախացրին հիվանդանոցում բուժվող երեխաներին՝ տալով իրենց պատրաստած նվերները։
Երեխաների ուրախությամբ ոգևորված էր նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմը:
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր տարեվերջյան բազմազբաղ առօրյայում գտնում են ժամանակ, այցելում են համալսարանական հիվանդանոց և երեխաներին են փոխանցում իրենց դրական էներգիան: