«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 39-ամյա տղամարդ՝ գանգատվելով պորտային ճողվածքի առկայությունից և փորկապությունից:
Հետազոտություններից պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է Մորգանի ճողվածք (դիաֆրագմալ ճողվածք` պարունակությունը լայնական հաստ աղի), որը հանդիսանում էր փորկապության պատճառ:
Վիրաբույժներ Հակոբ Շմավոնյանի, Հայկ Եղիազարյանի և Գագիկ Մեսրոպյանի կողմից կատարվել է դիաֆրագմալ Մորգանի ճողվածքի և պորտային ճողվածքի լապարոսկոպիկ ռադիկալ վիրահատություն ցանցով: Պացիենտը հիվանդանոցից դուրս է գրվել լավացումով:
Նշենք, որ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվում են որովայնի ճողվածքների և բաց, և լապարասկոպիկ վիրահատություններ ինչպես պլանային կարգով, այնպես էլ օղակված ճողվածքների դեպքում: