Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մուրացան» հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ-գիտնականներն արժանացել են ՀՀ ԱՆ պատվոգրերի

«Մուրացան» հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ-գիտնականներն արժանացել են ՀՀ ԱՆ պատվոգրերի

Հայաստանի Հանրապետության առողջպահական համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև էնդոկրինոլոգիական ծառայության, բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Աղաջանովային, բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռենատա Մարկոսյանին, բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Նավասրդյանին ՀՀ առողջապահության նախարարի նոյեմբերի 1-ի հրամանի համաձայն հայտարարվելէ շնորհակալություն, բժիշկ-գիտնականները պարգևատրվել են ՀՀ ԱՆ պատվոգրերով։ Առողջպահական համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար պատվոգրի է արժանացել նաև նույն կլինիկայի բժիշկ Սոնա Հակոբյանը։ 

Կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան մեզ հետ զրույցում նշեց, որ ստացած պատվոգրերը ոչ միայն հաճելի են, այլև պարտավորեցնող։ Առաջկայում ևս բժշկական թիմի համար առաջնային է լինելու  շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակը բարելավումը։

Նշենք, որ պատվոգրերի արժանանալու համար հիմք է ծառայել քաղաքացի Ա.  Պ. -ի՝  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Բուժաշխատողի օրվա առթիվ ուղղված նամակը։ Քաղաքացին  հետևողական ու հոգատար աշխատանքի համար իր երախտագիտությունն է  հայտնել Առողջապահության նախարարին, ողջ անձնակազմին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովային, բժիշկներին:

«Մեր շնորհակալությունն ենք ցանկանում անպայման հայտնել այն մարդկանց, որոնց աշխատանքի ու ջանքերի շնորհիվ այսօր շաքարային 1-ին տիպ դիաբետով երեխաները ստանում են անհրաժեշտ երկարատև և արագ ազդող ինսուլիններ,  թեստ-երիզները: Նկատելի է, որ տարիների ընթացքում ձեր կատարած հոգատար աշխատանքի արդյունքում այսօր հիվանդ երեխաներն արդեն ստանում են ժամանականից դեղորայք, որը կիրառում են Եվրոպայում և այլ զարգացած երկրներում: Գիտենք որ բազմաթիվ դժարություններ եք հաղթահարել դրա համար շնորհակալ ենք, բազմաթիվ անապահով ընտանիքների երեխաներին ժամանականից դեղեր ապահովելով նպաստում եք երեխաների առավել արդունավետ բուժմանը», –  մասնավորապես ասված է նամակում։

 

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator rokubet aviator betgaranti “Betgaranti” rokubet madridbet hititbet madridbet betorder betorder supertotobet hititbet betorder betorder betvole marsbahis supertotobet supertotobet madridbet casinovale bahsegel bahsegel supertotobet