Հարգելի՛ այցելուներ, պացիենտներ, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավման նպատակով հրավիրում ենք ձեզ մասնակցել հարցմանը և կիսվել ձեր փորձառությամբ։
Հարցմանը մասնակցությունը կամավոր է, գաղտնի և որևէ կերպ չի կարող անդրադառնալ բժշկական օգնության և սպասարկման գործընթացի վրա։
Դուք իրավունք ունեք ցանկացած պահի դադարեցնել մասնակցությունը կամ հրաժարվել պատասխանել ցանկացած հարցի։
Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կօգնի բարելավել ծառայությունների որակը համալսարանական երկու հիվանդանոցում՝ «Հերացի» և «Մուրացան»։
Հարցերին պատասխանելիս խնդրում ենք ընտրել այն տարբերակը, որը առավել ճշգրիտ է արտահայտում Ձեր տեսակետը։