Մարտի 28-ին կայացավ Հասարակագիտական առարկաների ամբիոնի կազմակերպած հանդիպում-քննարկումը` «Կրթության նոր մարտահրավերները և դրանց պատասխանները տեղեկատվական հասարակությունում» թեմայով։
Ուսանողները արտահայտեցին և քննարկեցին հարափոփոխ աշխարհում կրթության մարտահրավերները։
Ներկա էին ամբիոնի աշխատակիցները, ամբիոնի վարիչ պ.գ.դ., պրոֆեսոր Վահան Մելիքյանը, Ընդհանուր Բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Մարինե Հայրապետյանը, Կրթական ծրագրերի բաժնի պետ Արամ Բայկովը:
Միջոցառման անմիջական կազմակերպիչ, ամբիոնի դասախոս փ.գ.թ. Ռոզա Նեմիշալյանի ներածական խոսքից հետո ծավալվեց հետաքրքիր, աշխույժ և անմիջական քննարկում:
Լսարանը համակարծիք էր այն հարցում, որ տեղեկատվական դարաշրջանի ուսանողը՝ ունենալով բազում հնարավորություններ, «այստեղ և հիմա» մարտահրավերներին պատասխանելով պետք է առավել պատասխանատու մոտենա իր մասնագիտական պատրասվածությանը, կարգապահությանը և մասնագիտական ճկունությանը։
Կարինե Բարոյանը գնահատելով քննարկման հրատապությունը` կարևորեց նմանատիպ հանդիպումների պահանջվածությունը, հատկապես ուսանողական միջավայրում:
Նման քննարկումներն ամբիոնում շարունակական են լինելու: