Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կստեղծվի ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակ

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը հյուրընկալեց ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծնողներին:

Բժշկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվել է Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակ։ Այն կտրվի ռազմաբժշկական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ սովորող, հոգատարությամբ առանձնացող ուսանողին: Այս նախաձեռնությունը նպատակ ունի ոչ միայն հերոսացնել Մերուժան Ստեփանյանին, այլև ցույց տալ նրա հոգատարությունը զինվորի նկատմամբ: Ապրիլյան պատերազմի հերոսն իր կյանքը զոհելով փրկել է վիրավոր զինվորին:

Մերուժան Ստեփանյանի հայրը ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ հերոսներին նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները տխրելու առիթ չեն: «Հերոսներին հարկավոր է հիշել հերոսաբար: Նրանք հավերժ մեր մտքերում ու սրտերում են»,-եզրափակեց նա: