«Լանցետ» ծրագրի շրջանակում ապագա բժիշկները ցույց տվեցին ձեռք բերված վիրաբուժական գիտելիքները

«Լանցետ» ծրագրի շրջանակում ապագա բժիշկները ցույց տվեցին ձեռք բերված վիրաբուժական գիտելիքները

ԵՊԲՀ-ում Կարիերայի կենտրոնի կողմից նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի շրջանակում այսօր ուսանողները գիտական խմբի ղեկավար, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանին և Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանին ցույց տվեցին ձեռք բերված վիրաբուժական գիտելիքները: 

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի փորձարարական վիրասրահում ապագա բժիշկներն աշխատեցին հյուսվածքների վրա՝ ներկայացնելով հյուսվածքի հետ աշխատելու սկզբունքները, առանձնահատկությունները: 

Նշենք, որ «Լանցետ»-ը միջազգային ուսանողական ծրագիրը հնարավորություն է տալիս ապագա բժիշկներին զարգացնելու վիրաբուժական գործնական հմտությունները: