LanZzete միջազգային վիրաբուժական պլատֆորմն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է ԱՄՆ-ում սովորող բժշկական ուսանողների, ովքեր հնարավորություն են ունենում իրենց ամառային ուսումնական շրջանն անցկացնել Հայաստանում։
Ծրագրի շրջանակում ուսանողները մասնակցեցին ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացների, իսկ կլինիկական պրակտիկայի ընթացքում հնարավորություն ունեցան այցելելու տարբեր հիվանդանոցներ և ներգրավվելու բաժանմունքների աշխատանքին՝ ծանոթանալով բժշկական առօրյային և կլինիկական աշխատանքի առանձնահատկություններին։
LanZzete ծրագրի համար հատկապես կարևոր է ստեղծել մի միջավայր, որտեղ բժշկական կրթությունը դուրս է գալիս համալսարանի սահմաններից և դառնում միջազգային փորձի, մասնագիտական կապերի ու գիտելիքի փոխանակման հարթակ։