Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լենա Նազարյանը պատրաստ է ցանկացած համավարակի դեմ պայքարում լինել էպիկենտրոնում

Լենա Նազարյանը պատրաստ է ցանկացած համավարակի դեմ պայքարում լինել էպիկենտրոնում

Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը միասնական գաղափարի շուրջ է համախմբել աշխարհի բժշկական համայնքը: Մարդկանց առողջացումն ու համավարակի հաղթահարումն այսօր օրակարգային է բժիշկների համար. այդ բեռի մեծ մասը բաժին է հասել վարակաբաններին:

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 3-րդ կուրսի օրդինատոր, «Նորք ինֆեկցիոն» կլինիկական հիվանդանոցի վարակաբան Լենա Նազարյանն այն բժիշկներից է, որը վարակաբանի մասնագիտությունն ընտրել է գիտակցաբար՝ վստահ լինելով, որ ցանկացած համավարակի ժամանակ լինելու է առաջնագծում: «Դեռ փոքր տարիքից երազել եմ բժիշկ դառնալու մասին: Հիշում եմ՝ շարադրություն էի գրել, որ բժիշկ եմ դառնալու, որպեսզի զինվորներն ալևս չմահանան: Բուհի ավարտական քննություններից հետո ունեի նախընտրած մի քանի մասնագիտություններ, բայց ընտրեցի հենց վարակաբանի մասնագիտացումը»,- հիշում է օրդինատորը՝ ավելացնելով, որ մասնագիտության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է հենց ուսանողական տարիներին:

Լենա Նազարյանը վարակաբանի մասնագիտությունն ընտրելիս, իհարկե, արդեն գիտեր, որ համաճարակների դեպքում լինելու է առաջնագծում՝ բժիշկ-գործընկերների կողքին, բայց չէր մտածում, որ այդ ամենն իրեն կվիճակվի օրդինատուրայում սովորելու ընթացքում, և ինքը կհայտնվի համավարակի դեմ պայքարի էպիկենտրոնում:

Խոսելով խոչընդոտների մասին՝ սովորողը նշում է. «Դժվարություններ շատ են եղել, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական, և թե՛ մասնագիտական առումով, բայց համավարակը հաղթահարելու հույսը, անասելի ուժ է տվել: Բոլորս դարձել էինք մի ընտանիք՝ նույն գաղափարի շուրջ համախմբված»,:

Լենա Նազարյանի խոսքով՝ համավարակի օրերին ծանրաբեռնված աշխատանքի ընթացքում ձեռք է բերել անփոխարինելի և մեծ փորձ, որն օգտակար կլինի ամբողջ կյանքի ընթացքում: «Այս պայմաններում մասնագիտական, գործնական նոր գիտելիքները յուրաքանչյուրիս օգնեցին մասնագիտության մեջ ավելի կայանալու հարցում»,-համոզված է ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի օրդինատորը:  

Այն ապագա բժիշկներին, որոնք որոշել են ընտրել վարակաբանի մասնագիտությունը, սովորողը վստահեցնում է՝ մասնագիտական ճիշտ ուղի են ընտրել. «Եկե՛ք և մենք միասին կպայքարենք վարակների դեմ»:

Համավարակի ընթացքում Լենա Նազարյանն ավելի է համոզվել, որ մասնագիտության ընտրության հարցում կայացրել է ճիշտ որոշում. «Կշարունակեմ իմ մասնագիտական հետագա գործունեությունը որպես վարակաբան՝ ամեն պահի լինելով հիվանդի կողքին և պատրաստ՝ ցանկացած համավարակի դեմ պայքարին»:

Զրուցեց՝ Մարգարիտա Մխիթարյանը

Լուսանկարները՝ Լենա Նազարյանի անձնական արխիվից

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas