Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լուծվում են «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի մասնակից քաղաքացիների վիրաբուժական խնդիրները

Լուծվում են «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի մասնակից քաղաքացիների վիրաբուժական խնդիրները

«100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությունը շարունակվում է նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում:

Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի կողմից կատարվել է պորտային ճողվածքի, արգանդի արտանկում. անմիզակապության, գլխի գագաթային շրջանի աթերոմայի, ծոծրակային շրջանի աթերոմայի վիրահատություն: Վիրահատական բուժում ստացած բոլոր հիվանդների վիճակը բավարար է:

Կարևորելով համալսարանական երեք հիվանդանոցներում իրականացվող հանրօգուտ միջոցառումը՝ վիրահատող բժիշկ Մուշեղ Միրիջանյանն ընդգծեց, որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն կանխարգելել հիվանդությունները, այլև ֆինանսական աջակցություն է առողջական խնդիրներ ունեցող, սակայն հետազոտվելու և բուժում ստանալու հնարավորություն չունեցող պացիենտներին:

Քաղաքացիների հետաքրքրվածությունն ու համալսարանական՝ «Հերացի», «Մուրացան», «Միքայելյան» հիվանդանոցների տարբեր կլինիկաներ բազմաթիվ առողջական խնդիրներով դիմելիությունը դրա վկայությունն են:

Նշենք, որ ԵՊԲՀ-ի կողմից հմուտ մասնագետները ոչ միայն անվճար ախտորոշում, այլև համապատասխան ցուցման դեպքում 50 տոկոս զեղչով իրականացնում են վիրահատական բուժում:

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betgaranti atlasbet hititbet atlasbet aviator hititbet kolaybet madridbet aviator atlasbet hititbet atlasbet betpark betpark betpark casinolevant madridbet betgaranti betgaranti aviator betorder supertotobet