Ավելի քան 40 երկրներից ժամանած բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկներ, ովքեր մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում,երեկ այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն:
Միջոցառումը շատ հագեցած էր․ կազմակերպվեց շրջայց գորգերի թանգարանում որտեղ նրանք ծանոթացան հայկական գորգերի ստեղծման պատմությանը, ականատես եղան դրանց գործելու ընթացքին, ներկա գտնվեցին նաև հայկական ավանդական լավաշի թխման պրոցեսին:
Մեր հայկական ավանդական ամեն ինչ հիացրել էր ու զարմացրել էր հյուրերին:
Միջոցառմանը հյուրերին ողջունեցին ՀՀ վարչապետի տիկին և Սիթի օֆ սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Մանկական ուռուցքաբանության բնագավառի խնդիրների, վիճակագրության և զարգացման մասին խոսեցին Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ինչպես նաև այս օրերին ԵՊԲՀ-ում տեղի ունեցող Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսի մասնակիցները: