Յուրաքանչյուր տարի մայիսի 5-ին ամբողջ աշխարհում նշվում է որպես մաքուր ձեռքերի միջազգային օր:
Առաջնորդվելով «Մաքուր ձեռքերը կարող են կյանքեր փրկել» կարգախոսով, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնը կազմակերպել էր միջոցառում: Պարային հետաքրքրիր եղանակով ապագա համաճարակաբանները ևս մեկ անգամ հորդորեցին հետևել հիգիենային:
Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ կեղտոտ ձեռքերը բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ, և մայիսի 5-ը ևս մեկ առիթ է հիշեցնելու՝ առողջության համար որքան կարևոր են մաքուր ձեռքերը: