Օրվա շրջանակում կազմակերպվող արշավի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունն առողջապահական այս խնդրի վերաբերյալ, նպաստել տեղեկատվության հասանելիությանը, թե ինչպես կանխել խլությունն ու լսողության կորուստը, խթանել ականջի և լսողության խնամքն ամբողջ աշխարհում:
Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշում է տարվա թեման և մշակում ապացույցների վրա հիմնված տեղեկատվական տարաբնույթ նյութեր:
Այս տարի ԱՀԿ կողմից ընտրված թեման է «Ականջի և լսողության խնամք բոլորի համար»: