Ամեն տարի՝ մայիսի 20-ին, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտներում մասնագիտացած բժիշկները նշում են իրենց մասնագիտական տոնը:
Բավականին երկար ժամանակ վիրաբուժությունն ու վնասվածքաբանությունն անբաժանելի էին։ Միայն 20-րդ դարի սկզբին վնասվածքաբանությունն առանձնացավ որպես բժշկության առանձին գիտապրակտիկ ճյուղ:
Վնասվածքաբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է վերքերը և վնասվածքները, դրանց կանխարգելումը և բուժման մեթոդները:
Վնասվածքաբանի աշխատանքը ենթադրում է մեծ պատասխանատվություն․ ցանկացած սխալ կարող է առաջացնել հաշմանդամություն:
Վնասվածքաբանի մասնագիտությունը պահանջում է ուշադրություն, արագ և հավասարակշռված որոշում կայացնելու կարողություն, բարձր որակավորում և փորձ: