Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մայրենիի օրվան նվիրված առցանց միջոցառում` տարածաժամանակային բազմազանությամբ

Մայրենիի օրվան նվիրված առցանց միջոցառում` տարածաժամանակային բազմազանությամբ

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի  ինստիտուտը (գործընկերությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի և հանրապետության այլ բուհերի) փետրվարի 21-ին կազմակերպել էր  Մայրենիի օրվան նվիրված առցանց միջոցառում, որի ընթացքում հայերենը ներկայացավ տարածաժամանակային բազմազանությամբ (գրաբար, միջին հայերեն, գրական արևելահայերեն, գրական արևմտահայերեն, բարբառներ):

Հնչեցին խոսքի նմուշներ նաև այլ լեզուներով:

Միջոցառմանը մասնակցեցին գիտաշխատողներ, դասախոսներ, մանկավարժներ, սովորողներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Սփյուռքից:

Տեսակապի միջոցով առցանց հանդիպմանը 1:01 րոպեից միացավ նաև Հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնը` վարիչ Հենրիետա Սուքիասյանի և ապագա բժիշկների մասնակցությամբ:

ԵՊԲՀ սովորողները տարբեր լեզուներով ողջունեցին մասնակիցներին` ներկայացնելով հնդկերեն, պարսկերեն, արաբերեն լեզուներից պատառիկներ:

Իրանցի ապագա բժիշկ Ամիրփաշա Կամրուզը, որը նախկինում ևս գեղեցիկ ելույթներով է հանդես եկել համալսարանական տարբեր նախաձեռնություններում  առցանց «Հորովել» կատարեց: