Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկել է Ուսանողական խորհրդարանի «Օրացույց» խորագրով ծրագիրը

Մեկնարկել է Ուսանողական խորհրդարանի «Օրացույց» խորագրով ծրագիրը

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: ԵՊԲՀ Ուսանողական Խորհրդարանը իր նոր` «Օրացույց» խորագրով ծրագրի շրջանակներում այսօր հանդես եկավ ինքնասպանությունների կանխարգելմանը նվիրված միջոցառմամբ: 

Նշենք, որ «Օրացույց» խորագրով ծրագիրը հնարավորութուն կընձեռի ուսումնական տարվա ընթացքում ծանոթանալ ամենատարբեր միջազգային և համաշխարհային օրերի և հնարավորություն ունենալ մասնակցել զանազան միջոցառումների։ 

ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դատական հոգեբան-փորձագետ Գայանե Ղազարյանը, կիսվելով հետազոտական իր փորձով, անդրադարձավ ինքնասպանություն գործելու հիմնական պատճառներին:

Նա նշեց, որ ինքնասպանությունը ամենաողբերգական վարքն է, որը կապված է կյանքի իմաստի կորստի հետ: «Այն մարդն է գնում ինքնասպանության, որի մոտ կա ինքնազգացողություն, թե ամեն ինչ ավարտված է, փակուղու մեջ է, ելք չկա: Ինքնասպանության մի քանի տեսակներ կան. ռեալ ինքնասպանություն և ինքնասպանության իմիտացիա: Իմիտացիան սպանություն է հարկադրանքով , երբ ինչ որ մեկին ստիպում են այս կամ այն գործողությունը կատարել, և մարդը այդ հարկադրանքից ելնելով ինքնասպանություն է գործում, որի մեջ պատճառը ոչ թե կյանքի իմաստի կորուստն է, այլ ֆիզիկական կամ հոգեբանական ագրեսիան այլ մարդու կողմից»,-ասաց նա: 

Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊԲՀ Հոգեբանության ամբիոնի այլ մասնագետներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով: