Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկեց «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը

Մեկնարկեց «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը

ԵՊԲՀ-ում այսօր տրվեց բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որն այս տարի ունի 30 մասնակից:

Մեկ տարի տևողությամբ ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը շնորհավորելով և ողջունելով ծրագրի անդամներին՝ ներկայացրեց դասընթացի վերաբերյալ մանրամասները:

Ծրագրի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Ծրագրի ավարտին մասնակիցներին շնորհվում է բիզնես վարչարարության մագիտրոսի որակավորում բուժհաստատություների կառավարման բնագավառում:

Նշենք, որ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ: