Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ օրդինատորը որպես հուշ պահում է զոհված հերոսի խաչը՝ նրա հարազատներին փոխանցելու ակնկալիքով

ԵՊԲՀ օրդինատորը որպես հուշ պահում է զոհված հերոսի խաչը՝ նրա հարազատներին փոխանցելու ակնկալիքով

Պատերազմի ժամանակ բժշկական մայր բուհի  կլինիկական օրդինատոր Վահրամ Գաբրիելյանը աննահանջ պայքարել է վիրավոր զինծառայողների կյանքի փրկության համար:

Նա սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի  մանկական  անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի երկրորդ կուրսում:

Միաժամանակ, աշխատում է  «Շտապբուժօգնություն» ծառայությունում և «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցում՝  որպես հերթապահ բժիշկ:  Նա ղեկավարել է նաև Քովիդ-19-ի դեմ պայքարի համար «Նորք ինֆեկցիոն» բուժկենտրոնում ստեղծված Մոդուլային բաժանմունքը:

Պատերազմի առաջին  օրից «Շտապբուժօգնություն» ծառայությունը ներգրավվել է վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքին: Վահրամ Գաբրիելյանը շտապօգնության ավտոմեքենաներով Արցախից Հայաստան վիրավորներին տեղափոխող բժիշկներից է:

«Պատահում էր, որ անընդհատ հրետակոծությունների ու հրթիռակոծությունների պատճառով չէինք կարողանում դուրս գալ, մեկ-երկու օր մնում էինք Ստեփանակերտում:  Շտապօգնության ռեանիմացիոն բրիգադի հետ գնացել եմ ծայրահեղ ծանր վիրավորներին տեղափոխելու»,-նշում է Վահրամ Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ դեղերի, բուժսարքավորումների կարիք չեն ունեցել: 

«Ռազմաճակատ գնացել էինք  մեծ գիտակցումով՝ փրկելու հայրենիքի համար առողջությունը վտանգած զինծառայողներին»,-ընդգծում է ԵՊԲՀ սովորողը:

Ամենատպավորիչ ու հուզիչ դրվագներից մեկը Վահրամ Գաբրիելյանի համար եղել  է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող, ծանր վիրավոր զինվորի տեղափոխումը Երևան:

«Ցավոք, հնարավոր չեղավ փրկել նրա ոտքերը, երկու ոտքն էլ անդամահատվեց»,- հիշում է Վահրամը:

Պատերազմից հետո նա հետաքրքվել է և գիտի, որ զինծառայողը ապաքինվում է: Շուտով նրան  կպրոթեզավորեն և ոտքի կկանգնի:

Վահրամ Գաբրիելյանը  ցավով ևս մեկ դեպք է մտաբերում:  Մաշկային ծածկույթի 100 տոկոս այրվածքով զինծառայողին, որի կյանքը փրկել, ցավոք, չհաջողվեց.

 «Նա Երևան տեղափոխվեց ուղղաթիռով:  Պարանոցին փայտե խաչ կար, որն ինձ մոտ է մնացել:  Երկար եմ փնտրել՝ գտնելու նրա ընտանիքին, որ փոխանցեմ հերոս որդուց մնացած վերջին  հուշը, անունն Արարատ էր»,- ասում է ապագա անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգը:

 Զոհված զինծառայողի մասին Վահրամ Գաբրիելյանը այլ տվյալներ չունի, բայց շարունակում է փնտրել նրա ընտանիքին:

«Մենք բուժօգնություն էինք ցուցաբերում վիրավոր տղաների, որոնք ցանկանում էին բժշկական միջամտությունից հետո կրկին վերադառնալ առաջնագիծ»,- ասում է Վահրամ Գաբրիելյանը:

Կլինիկական օրդինատորը ակնածանքով է խոսում  նաև Արցախի  երեք հերոսի մասին, որոնց ևս շտապօգնության մեքենայով տեղափոխել է Երևան: 

«Մի անգամ  տեղեկացա, որ առաջնագծին մոտ՝  Հադրութում, բժշկի կարիք կա: Շատ էի ցանկանում գնալ, բայց չէի կարող թողնել շտապօգնության բրիգադին:  Ստեփանակերտի վրա ուժգին ռմբակոծություններից մեկի ժամանակ մենք էլ էինք այնտեղ: 3-րդ օրն էր՝ չէինք կարողանում դուրս գալ: Որոշեցինք անտեսել հրետակոծությունն ու մի կերպ դուրս բերել վիրավորներին: Բարեբախտաբար, անվնաս հասցրինք մայրաքաղաք»,-պատմում է նա:

Վահրամ Գաբրիելյանի խոսքով՝ դեպքեր են եղել, երբ թշնամին թիրախավորել է շտապօգնության մեքենան:  Հակառակորդի անօդաչու թռչող սարքը երկար հետապնդել է բուժանձնակազմին: Այդ ընթացքում դուրս են թռել մեքենայից: Բարեբախտաբար, հայ զինծառայողները խոցեցին ԱԹՍ-ն: 

«Դրանից հետո երկնքին նայելով էինք գնում- գալիս:  Բոլորս դարձել էինք զինվորական բժիշկ:  Իզուր չէ, որ պատերազմի օրերին Արցախ մեկնած բժիշկներին սկսեցին կոչել «սպիտակ բանակ»:  Եթե Աստված մի արասցե, կարիք լինի, պատրաստ եմ կրկին մեկնել:  Միշտ ընկերներիս էլ եմ ասել՝ բժշկի մասնագիտությունն ընտրել ենք այսօրվա համար: Կարևոր չէ՝ ինչ պայմաններում կհայտնվենք, ինչ զենքով մեզ կթիրախավորի հակառակորդը, եթե  կարիքը կա, պետք է այնտեղ լինենք վերևից իջնող  հրեշտակի նման, որովհետև այդ լույսը դու ես զինվորի համար.  ամեն վայրկյան առաջնագծում կռիվ տվող զինվորը կարող է բժշկի կարիք ունենա»,- եզրափակում է պատերազմի մասնակիցը:

 

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper