«Մերօրյա հերոսները» շարքի ներքո ներկայացված են երեք տասնյակից ավելի ԵՊԲՀ շրջանավարտների, ուսանողների և սովորողների հերոսական պատմությունները: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմը մեզնից խլեց ապագա բժիշկների, զինվորական երդում տված ռազմական բժիշկների, դեղագետների. նրանք իրենց կյանքը տվեցին հանուն կյանքի:
100-ամյա պատմություն ունեցող բժշկական բուհը հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում անմահացած հերացիականների հիշատակը կփոխանցի ապագա սերունդներին` նրանց կատարած սխրանքն օրինակ դարձնելով յուրաքանչյուրի համար:
Հանգչեք խաղաղությամբ, ձեր հիշատակը հավերժ է մերօրյա հերոսներ…