Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին:

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ընդհանուր վիրաբույժ, բ․գ․դ., պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը նշում է, որ այդ օգնությունն արտահայտվում է տարբեր ձևերով, որոնցից առաջնայինը և կարևորը մարզային հիվանդանոցների մասնագետների մասնագիտացումը և վերապատրաստումներն են:

Մարզային վիրաբույժներն անցնում են լապարասկոպիայի մասնագիտացում Վիրաբուժության թիվ 1 ամբիոնում և տարբեր ծրագրերով մեկամսյա վերապատրաստման դասընթացներ:

Մասնագիտացումների և վերապատրաստումների ընթացքում նրանք մասնակցում են «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի աշխատանքներին, տեսական և գործնական աշխատանքի փորձ են ձեռք բերում:

Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի կլինիկական օրդինատուրայի շրջանավարտները համալրում են մարզային հիվանդանոցների, ինչպես նաև բանակի վիրաբուժական ծառայությունները և պատվով կատարում իրենց պարտքը:

Հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության ծառայության ղեկավար պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանը և առաջատար մասնագետներ Հ.Հ.Եղիազարյանը, դոցենտ. Ա.Ա.Օհանյանը, Ա.Յու. Ալեքսանյանը, Հ.Ս.Վարդանյանը, Ֆ.Ֆ.Մելքոնյանը, Հ.Հ.Սաֆարյանը, Հ.Հ.Շմավոնյանը, Խ.Հ.Այվազյանը, Դ. Վ․ Կիրակոսյանը և մյուսները գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքներին տարբեր մեթոդներով, ինչպես օրինակ՝ այդ հիվանդանոցներում լապարասկոպիկ վիրահատությունների մեթոդը ներդնելը և սովորեցնելը, բարդ վիրահատությունների իրականացումը, խորհրդատվական օգնությունը, տևական ժամանակ այդ հիվանդանոցներում աշխատելը, խնդրահարույց պացիենտներին համալսարանական հիվանդանոց տեղափոխելը և հետագա բուժումը կազմակերպելը: