Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միայն 2019 թվականին երիկամների քրոնիկ հիվանդությունից ավելի քան 1.3 միլիոն մարդ է մահացել աշխարհում

Միայն 2019 թվականին երիկամների քրոնիկ հիվանդությունից ավելի քան 1.3 միլիոն մարդ է մահացել աշխարհում

Երիկամների համաշխարհային օրը գլոբալ առողջապահական իրազեկման արշավ է, որն ուղղված է երիկամների առողջության կարևորության վերհանմանը և երիկամների հիվանդության և դրա հետ կապված առողջական խնդիրների հաճախականության ու հետևանքների նվազեցմանն ամբողջ աշխարհում:

Երիկամների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ մարտի 2-րդ հինգշաբթի օրը: Այս տարի այն նշվում է մարտի 14-ին` «Երիկամների առողջություն բոլորի համար» խորագրի ներքո:

Երիկամների քրոնիկ հիվանդությունն ազդում է ավելի քան 850 միլիոն մարդու վրա ամբողջ աշխարհում, այն 2019 թվականին հանգեցրել է ավելի քան 1.3 միլիոն մահվան:

Ներկայումս երիկամների հիվանդությունները մահվան պատճառների շարքում զբաղեցնում են 8-րդ տեղը, իսկ 2000 թվականին այն եղել է 13-րդ տեղում, և եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը երիկամային հիվանդությունները կդառնան կյանքի կորստի 5-րդ հիմնական պատճառը:

Վերջին երեք տասնամյակի ընթացքում երիկամների քրոնիկ հիվանդությունների բուժման ջանքերը կենտրոնացել են երիկամ-փոխարինող թերապիայի տարբերակների` հեմոդիալիզի, պերիտոնեալ դիալիզի և երիկամի փոխպատվաստման, նախապատրաստման և դրանց իրականացման վրա: Վերջին թերապևտիկ առաջընթացն աննախադեպ հնարավորություններ է ստեղծում հիվանդությունը կանխելու կամ հետաձգելու և այնպիսի բարդությունների հետևանքները մեղմելու համար, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները և երիկամային անբավարարությունը` ի վերջո երկարացնելով երիկամների քրոնիկ հիվանդությամբ ապրող մարդկանց կյանքի որակը և տևողությունը:

Չնայած բուժման նոր և ժամանակակից մեթոդները պետք է համընդհանուր հասանելի լինեն բոլոր պացիենտների համար՝ բազմաթիվ երկրներում առկա են այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են հիվանդացության մասին իրազեկվածության պակասը, նոր թերապևտիկ ռազմավարության վերաբերյալ գիտելիքի կամ վստահության պակասը, երիկամաբանների սակավությունը և բուժման ծախսերը։ Այս ամենը նպաստում է բուժման մատչելիության խորը անհավասարության, հատկապես՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Այս անհավասարությունն էլ հիմք է հանդիսանում՝ ամեն տարի հանրության և մասնագետների ուշադրությունը կենտրոնացնելու երիկամային հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և առողջապահության ոլորտի աշխատողների կատարելագործման համար:

Երիկամների հիմնական աշխատանքն արյան մեջ տոքսինների և ավելորդ ջրի հեռացումն է:

Երիկամները նաև օգնում են վերահսկել արյան ճնշումը, արտադրել արյան կարմիր բջիջներ և պահպանել ոսկորների առողջությունը:

Մոտավորապես բռունցքի չափի երիկամները տեղակայված են որովայնի խորքում ՝ կողոսկրի տակ։

Երիկամները վերահսկում են արյան մեջ շատ սննդարար նյութերի մակարդակը, ներառյալ նատրիումը և կալիումը, և օգնում են վերահսկել արյան թթվայնությունը: Ամեն օր երիկամները վերահսկում են մարմնի աղի և ջրի պարունակությունը, որպեսզի արյան ճնշումը մնա անփոփոխ:

7 կարևոր խորհուրդ երիկամների քրոնիկ հիվանդությունների կանխարգելման համար՝

  • պահպանել լավ մարզավիճակ և խուսափել նստակյաց ապրելակերպից,
  • սնվել առողջ և բալանսավորված,
  • ստուգել և վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը,
  • ստուգել և պահպանել արյան ճնշման մակարդակը,
  • խմել համապատասխան քանակության հեղուկ (8 բաժակ, օրական գրեթե 2 լիտր),
  • ձեռնպահ մնալ ծխախոտ օգտագործելուց
  • խուսափել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի կանոնավոր օգտագործումից:

«Հերացի» վերլուծականը հարցում է պատրաստել «Ի՞նչ գիտեք երիկամների մասին» թեմայով:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant betvole betvole