Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգային հեղինակավոր ամսագիրը տպագրել է Հայաստանի բժիշկների հոդվածը հազվագյուտ դեպքի մասին

Միջազգային հեղինակավոր ամսագիրը տպագրել է Հայաստանի բժիշկների հոդվածը հազվագյուտ դեպքի մասին

Բժշկության մեջ կարևոր է բուժման արդյունքների ամփոփումը և հետաքրքիր դեպքերի ներկայացումը: Յուրաքանչյուր դեպք մարդկային կյանք է և այն փրկելու համար հաճախ բժիշկների մի ամբողջ թիմի երկարատև աշխատանք է պահանջվում: Հայ բժիշկների կողմից ներկայացված այս դեպքը ոչ միայն հետաքրքիր է, այլև հազվագյուտ ,մինչ այժմ համաշխարհային բժշկական գրականության մեջ նմանատիպ ընդամենը 35 դեպք է գրանցված:

Երիտասարդ կինը կեսարյան հատումից հետո 2016թ. հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ-ի Վիրաբուժության կլինիկա՝ մարսողական ուղուց արյունահոսությամբ: Էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի (ներկայումս՝  Միքայելյան համալսարանական հիվանդանոցի էնդոսկոպիայի ծառայության ղեկավար) կողմից հայտնաբերվել է կերակրափողի վարիկոզ լայնացած երակներ, կատարվել է լիգավորում, որն ապահովել է հեմոստազ ամբողջ բուժման ընթացքում:

Կատարվել է համակարգչային շերտագրություն, որի ընթացքում ռադիոլոգ Ելենա Բաղդասարյանը («Արմենիա» ՀԲԿ, Ախտորոշիչ ծառայություն) հայտնաբերել է անոթային խուղակ՝ լյարդային զարկերակի և դռներակի միջև, որն էլ բերել էր դռներակային հիպերտենզիայի և արյունահոսության: Ներանոթային միջամտությունների մասնագետ Տիգրան Պողոսյանի (Ուռուցքաբանության Ազգային կենտրոն, «Բեստ Լայֆ» ԲԿ) կողմից կատարվել է նշված խուղակի խցանում՝ էմբոլիզացիա գերազանց արդյունքով:

Բուժման մոտ մեկ ամսվա ընթացքում պացիենտը գտնվել է Վիրաբուժության կլինիկայում պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի, վիրաբույժներ Հայկ Սաֆարյանի (ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոն, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկա), Հայկ Հովհաննիսյանի (ներկայումս՝ «Մասիս» ԲԿ տնօրեն), հսկողության տակ, կատարվել են միջամտություններ:

Թերապևտիկ բուժման ամբողջ ընթացքը կարգավորվել է դոցենտ Գագիկ Հակոբյանի, Մանիկ  Գեմիլյանի (ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի ամբիոն, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Թերապիայի բաժանմունք) կողմից: Ներկայումս պացիենտը լավ վիճակում է, հետվիրահատական բարդություններ չեն դիտվել:

 

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting