Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ամերիկահայ բժիշկները հանդիպեցին ԵՊԲՀ ուսանողների հետ

Ամերիկահայ բժիշկները հանդիպեցին ԵՊԲՀ ուսանողների հետ

 «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրը հյուրընկալել էր մի խումբ ամերիկահայ անվանի բժիշկների, որոնց թվում էին օրթոպեդ Վահան Ցեպկինյանը, անոթային վիրաբույժ Սիմոն Կոշկարյանը, առիթմոլոգ Արբի Նահապետյանը և նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը: Մասնագետներ, ովքեր արտերկրում իրենց մեծ ներդրումն ունեն բժշկագիտության զարգացման և առողջապահական խնդիրների լուծման հարցերում, հանդիպում ունեցան ԵՊԲՀ ավագ կուրսի ուսանողների հետ՝ կիսվելով իրենց հմուտ փորձառությամբ և գիտելիքների մեծ պաշարով:

Ուսանողներն ու կլինիկական օրդինատորները մեծ ոգևորությամբ ևհետաքրքրությամբ էին լսում բժիշկների պատմությունները, ովքեր ամեն տարի Հայաստան են գալիս հատուկ առաքելությամբ՝ սահմանամերձ մարզերի բնակչությանը բուժօգնություն տրամադրելու նպատակով:

Բժիշկների թիմի անդամ շրջանավարտ, Էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը երկար տարիներ աշխատում է ԱՄՆ-ում: Խոստովանում է, որ ամեն անգամ հայրենիք վերադառնալիս ուրախ է տեսնել հարազատ բուհի հաջողությունները: «Մարմինս այնտեղ է, բայց սիրտս այստեղ է»,- ընդգծեց բժիշկը:

 Հանդիպման ընթացքում ուսանողներից շատերն իրենց հուզող հարցերը հղեցին ամերիկահայ բժիշկներին, ովքեր մեծ սիրով պատասխանեցին դրանց: Հանդիպման ավարտից հետո բժիշկներն օրվա տպավորություններով և իրենց հետագա ծրագրերով կիսվեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ:

Բուհի ղեկավարի հետ քննարկվեցին նաև ուսումնական ծրագրերին և համատեղ կլինիկական հետազոտությունների իրականացման մանրամասներին վերաբերող հարցեր: Ամերիկահայ բժիշկների հետ ուսանողների և սովորողների հետ հանդիպումը կազմակերպել էր ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը և Հայ Կրթական Հիմնարկությունը:

Նման հանդիպումները շարունանակական են լինելու: 

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator rokubet aviator betgaranti “Betgaranti” rokubet madridbet hititbet madridbet betorder betorder supertotobet hititbet betorder betorder betvole marsbahis supertotobet supertotobet madridbet casinovale bahsegel bahsegel supertotobet