Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը հունվարի 26-ին նշվեց Հանրապետության 77-ամյակը:
Տոնական միջոցառման առավոտյան ծրագիրը մեկնարկեց Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ելույթով:
Մշակութային հատվածին մասնակցեցին Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները: Ուսանողներ Ռեյչել Դ’Սոուզան, Ռիդհիմա Գուլատին, Ռուբին Մեթյուն և Իշիկա Գուրուն ներկայացրին պարային կատարում: Միջոցառման ընթացքում ասմունքեց Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Սետհին:
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և Օտարերկրացիների ուսուցման դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը նույնպես ներկա էին միջոցառմանը:
Հնդկաստանի Հանրապետության 77-ամյակի առթիվ անցկացված երեկոյի ընթացքում հնդիկ ապագա բժիշկներ Ջիյա Վարգեսեն, Պրաշանսա Գարգը, Բլես Ռոսը, Անտո Մանդովին, Այսել Ջոնսը կատարեցին մշակութային կիսադասական պար: