Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսոր ԵՊԲՀ-ում հանդես կգան դասախոսություններով

Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսոր ԵՊԲՀ-ում  հանդես կգան դասախոսություններով

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ.-ի ապրիլի 09-12-ը Երևանի պետական բժշկական համալսարանի Նիստերի դահլիճում տեղի կունենան կոնֆերանսներ, որոնց ընթացքում Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների 12 պրոֆեսոր (ինքնակենսագրականներ)  հանդես կգան դասախոսություններով:

Դասախոսություններն անցկացվելու են անգլերենով: 

Համաժողովները ապահովված կլինեն համընթաց հայերեն  թարգմանությամբ:


Ապրիլի 9-11

 «Քաղցկեղի բուժման և ախտորոշման ներկայիս չափանիշները»

Կոնֆերանսի յուրաքանչյուր օրվա մասնակցության համար բժիշկ-մասնագետներին կշնորհվեն ՇՄԶ տեսական կրեդիտներ, իսկ կլինիկական օրդինատորները և ուսանողները կստանան մասնակցության վկայական: 

 


Ապրիլի 12

«Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ»

Կոնֆերանսի մասնակից բժիշկ-մասնագետներին կշնորհվեն ՇՄԶ տեսական կրեդիտներ, իսկ կլինիկական օրդինատորները և ուսանողները կստանան մասնակցության վկայական: 

 


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին՝ (+374 10) 547-263, (+374 10) 529-605 հեռախոսահամարներով: