Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայաստանում Շրի Լանկայի դեսպանն այցելեց ԵՊԲՀ

Հայաստանում Շրի Լանկայի դեսպանն այցելեց ԵՊԲՀ

Հայաստանում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսայի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր:

Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ԵՊԲՀ-ն 100-ամյա պատմություն ունեցող համալսարան է, որն ունի շուրջ 8000 սովորող. նրանցից 2000-ը օտարերկրացի են:

«Մենք կարևորում ենք գիտական գործունեությունը: ԵՄ ՀՈՐԻԶՈՆ-2020 ծրագրի շրջանակում մենք կառուցում ենք  «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որի շինարարությունը կավարտվի այս տարվա սեպտեմբերին»,-տեղեկացրեց Արմեն Մուրադյանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ-ի կողմից Շրի Լանկայի Բժշկական խորհրդի կանոնները պահպանելու համար և վստահեցրեց հետագա համագործակցության ընդլայնման մասին: Նշելով, որ ինքն էլ գործող վիրաբույժ է, Միգահալանդ Դուրաջ Լամավանսան գոհունակություն հայտնեց այն փաստի առթիվ, որ բժշկական համալսարանը կարևորում է Շրի Լանկայի Բժշկական խորհրդի որոշումները:

Արմեն Մուրադյանը դեսպանին տեղեկացրեց, որ այս պահին համալսարանում սովորում է 52 ուսանող Շրի Լանկայից, որոնցից մեկն Ավստրալիայի քաղաքացի է: «Մենք արդեն 23 շրջանավարտ ունենք Շրի Լանկայից. նրանք հաջողությամբ աշխատում են իրենց հայրենիքում: Շուրջ 40 երկրում ունենք շրջանավարտներ, որոնց փորձում ենք համախմբել Շրջանավարտների միության միջոցով», – ավելացրեց ռեկտորը:

Բուհի ղեկավարի խոսքով՝ ուսանողներն ակտիվորեն ներգրավված են համալսարանի հասարակական կյանքում:

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, հիշեցնելով շրիլանկացի մանկաբուժության ոլորտի հեղինակավոր պրոֆեսոր Լամաբադուսուրիայից ստացած դրական փորձի մասին, ընդգծեց Շրի Լանկայի Բժշկական խորհրդի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև ստորագրված հուշագրի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:

Դեսպանի խնդրանքով, խոսելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մասին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ այն համահայկական կառույց է:

«Հենց այս կառույցն է ապահովել պատերազմի արհավիրքներից տուժած մեր զինվորների վերականգնումը: Կենտրոնը հագեցած է վերականգնման համար նախատեսված բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով: Այժմ մենք կառուցում ենք նաև Պրոթեզավորման կենտրոն»,-հավելեց բուհի ղեկավարը:

Գիտության գծով  պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը շեշտեց, որ ուսանողները դեռ ցածր  կուրսերից ներգրավվում են հետազոտական ծրագրերում և աշխատանքներում: «Այժմ մեր առաջնահերթություններից են ուղեղի հետազոտման ոլորտը և վերականգնողական բժշկությունը: Չնայած նրան, որ գիտական ոլորտում համագործակցությունը ծավալվել է հիմնականում եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ, մենք մեծ պատրաստակամությամբ կհամագործակցենք նաև Շրի Լանկայի համալսարանների հետ»,-նշեց պրոռեկտորը:

Դեսպանն, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց նպաստելու Շրի Լանկայի 8-9 համալսարանների և հայկական բժշկական բուհի միջև համագործակցության հաստատմանը:   

Հանդիպման ավարտին դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան հանդիպեց և զրուցեց նաև ԵՊԲՀ-ում կրթություն ստացող շրիլանկացի ուսանողների հետ, շրջայց կատարեց բուհի տարածքում: 

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper