Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վրաստանի ռազմաբժշկության վարչության պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում

Վրաստանի ռազմաբժշկության վարչության պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ն կարևորելով միջազգայնացման իր ծրագրերը՝ շարունակում է տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծել, ինչը թույլ կտա ավելի զարգացնել թե՛ ընդհանուր բժշկությունը, թե՛ ռազմաբժշկական կրթությունը: 

Այսօր Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պատվիրակությունը այցելել էր բժշկական համալսարան՝ ծանոթանալու ռազմաբժշկության ֆակուլտետի գործունեությանը, կրթական ծրագրերին և հնարավորություններին:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջեցին համալսարանով, եղան Սիմուլիացիոն կենտրոնում, ինչպես նաև այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: 

Վարդան Ծատուրյանը մեզ հետ զրույցում, կարևորելով պատվիրակության այցը, հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական: 

«Պատվիրակության այցը հնարավորություն կտա առաջիկայում համագործակցության հստակ եզրագծեր սահմանել, ինչպես եղավ Ղազախստանի հանրապետության հետ. ներկայումս նրանց կուրսանտները կանգնած են մեր կուրսանտների կողքին, նրանց շարքերում»,-հավելեց նա: