Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ուսանողները ԵՊԲՀ-ում էին

Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից գործող խմբակի անդամները ԵՊԲՀ-ում էին: Խմբակի անդամները ԵՊԲՀ ապագա բժիշկներին ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, խմբակի կառուցվածքը և նպատակները:

Խմբակի ավագ Արբակ Խաչատրյանը կարևորեց թե՛ տեսական թե՛ գործնական գիտելիքները՝ խոսելով համագործացության հետագա հեռանկարների մասին: Խմբակի անդամ Գևորգ Առաքելյանը , ով ԵՊԲՀ-ում սովորելուց հետո տեղափոխվել է Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան, կարևորեց նման հանդիպումների անցկացումը և փորձի փոխանակումները, որոնք երկուստեք հնարավորություն կտան ընդլայնելու գիտելիքները: Նրանք անդրադարձան նաև առաջիկայում նախատեսվող ուսանողական օլիմպիադայի պատրաստման ու անցկացման հարցերին:

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանն էլ իր հերթին խոսեց ամբիոնին կից խմբակի աշխատանքների մասին: «Սա այն ուղին է, որին ձգտում էին հասնել և ուրախ կլինենք, եթե ուսանողների քանակը հոսքերում ավելի ընդլայնվի»,-ընդգծեց նա:

Նշենք, որ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնը սերտ համագործակցում է Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի հետ։ ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից գործող օպերատիվ վիրաբուժության խմբակը, որը միտված է կատարելագործել ուսանողների գործնական հմտությունները, իր շուրջն է համախմբել ինչպես տեղացի, այնպես էլ՝ օտարերկրացի ուսանողներին: Խմբակում առկա է երեք հիմնական ուղղություն՝ ընդհանուր, անոթային, միկրո և պլաստիկ վիրաբուժություն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համակարոգողները: