Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում սպորտային տարբեր միջոցառումներ կազմակերպել՝ ներգրավելով ոչ միայն ապագա բժիշկներին, այլև պրոֆեսորադասախոսական կազմին, բժիշկներին, աշխատակիցներին:
Ամբիոնի կողմից այս անգամ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների համար կազմակերպվել էր մրցաշար սեղանի թենիս, շախմատ, նարդի մարզաձևերից (տղամարդկանց և կանանց թիմեր):
Լավագույն թիմերը և խաղացողները պարգևատրվեցին մեդալներով, հավաստագրերով, նվերներով: Արագ շախմատի մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արփինե Գրիգորյանը, երկրորդ հորիզոնականը՝ Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Ասքանազ Ճերմակյանը, երրորդ հորիզոնականը՝ Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի ասիստենտ Սերգո Մխիթարյանը:
Սեղանի թենիս մրցաշարում կանանց թիմում առաջինից երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Բժշկական ֆիզիկայի ամբիոնի դասախոս Գրետա Ուլիխանյանը, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Վարսենիկ Ապրեսյանը, գրադարանի ավագ մասնագետ Արմենուհի Գևորգյանը, իսկ տղամարդկանց թիմում՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոսներ Գևորգ Գրիգորյանը, Աշոտ Հակոբյանը, տնտեսվար Գագիկ Եղիազարյանը:
Երկար նարդի մրցաշարի կանանց թիմում առաջինից երրորդ հորիզոնականն են զբաղեցրել աշխատակազմի հրավիրված մասնագետ Քրիստինա Նիկոյանը, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոսներ Վարսենիկ Ապրեսյանը և Ալվարդ Պետրոսյանը: Տղամարդկանց մրցաշարում՝ Վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Դանիելյանը, վարորդ Արտաշես Գրիգորյանը, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Հայկ Մինասյանը:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ, դոցենտ Հարություն Թամիրյանի գնահատմամբ` նման նախաձեռնությունները և գրանցված հաղթանակները առողջ ապրելակերպի վառ օրինակ են, խթանում են թիմային ոգին և ամրապնդում մասնակիցների վստահությունը սեփական ուժերի նկատմամբ. «Միջոցառումները նաև նպատակ ունեն տարածել սպորտը՝ բացահայտել լավագույն խաղացողների՝ հետագայում միջբուհական առաջնություններին ևս մասնակցելու համար»: