Այսօր ԵՊԲՀ-ում ներկայացվեցին Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված «Ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների զեկույցները:
Նախքան զեկույցների ներկայացումը, ողջույնի խոսքով հանդես եկավ Ստամատոլոգիական և դեղագիտական մասնագիտական կրթության բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը ՝ նշելով, որ նման միջոցառումները կնպաստեն ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելուն, այլև դրանց ամրապնդմանը:
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ինչպես նաև այն մասնագետներին, ովքեր մեծ պատրաստակամությամբ օգնել են կլինիկական օրդինատորներին հաջողել նման միջացառման իրականացումը: «Հուսով եմ, որ սա կլինի շարունակական և բոլոր կլինիկական օրդինատորները կմասնակցեն այս ծրագրին»,-նշեց նա:
Այնուհետև զեկույցներով հանդես եկան կլինիկական օրդինատորներ Գոհար Միրզոյանն ու Սիլվա Չիլինգարյանը՝ խոսելով ստոմատոլոգիայում բորբոքային հիվանդությունների բուժման այլընտրանքային եղանակների, շաքարային դիաբետի և պարօդոնտ փոխկապակցվածության մասին:
Նշենք, որ կլինիկական օրդինատորների հաջորդ զեկույցները կներկայացվեն հունվարի 23-ին, 25-ին և 30-ին, ժամը 11:00-ին, 6-րդ լսարանում:
Թեմաները հետևյալն են՝
Հունվարի 23
«CAD/CAM-ի կիրառումը ստոմատոլոգիայում»
«Ատամների խճողում. առաջացման պատճառներն ու բուժումը»
Հունվարի 25
«Լրիվ շարժական պրոթեզավորման հաջողության բանալիներ»
«Կյանք մահից հետո (Դատաբժշկական ստոմատոլոգիա)»
Հունվարի 30
«Առողջ և գեղեցիկ ժպիտ»