ԵՊԲՀ ռեկտորատի այսօրվա նիստն ունեցավ նաև հանդիսավոր մաս:
Ռեկտորը ՀՀ կառավարության կողմից տրամադրված ոսկե մեդալները հանձնեց «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ Էրիկ Հայրապետյանին և Էլեն Մարգարյանին, որոնք գերազանց առաջադիմությամբ ավարտել են ավագ դպրոցը՝ անվճար հիմունքներով ընդունվելով բուհ։
Բժշկական բուհի ղեկավարությունը շնորհավորելով հերացիականներին՝ մաղթեց նորանոր ուսումնական հաջողություններ և կանաչ ճանապարհ:
Նշենք, որ վերջին տասը տարվա ընթացքում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն արժանացել են 4 ոսկե մեդալի: