Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Օտարերկրացի ուսանողներն ամփոփեցին գիտական զեկույցների մրցույթի արդյունքները․ ֆոտոշարք

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 4-7-ն անցկացվեց գիտական զեկույցների մրցույթ: Քառօրյա միջոցառումը նոր նախաձեռնություն էր, որն իրականացվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի օտարերկրացի ուսանողների խորհրդի կողմից:

Մրցույթը մեծապես հետաքրքեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի օտարերկրացի ուսանողներին հնարավորություն տալով՝  դասագրքերից դուրս ծանոթանալու գիտության աշխարհի նորություններին:

Միջոցառման ընթացքում ապագա բժիշկները ներկայացրին 7-8 րոպե տևողությամբ գիտական զեկույցներ, որոնց նախապատրաստման ընթացքում հնարավորություն ունեցան խորությամբ ուսումնասիրելու ընտրված թեման:

Մրցույթի գնահատող հանձնաժողովի կազմում էին համալսարանական տարբեր բաժինների անվանի ներկայացուցիչներ, որոնք էլ որոշեցին, թե որ ուսանողի զեկույցն է ճանաչվելու լավագույնը: Իսկ գնահատման չափանիշները համակողմանիորեն մշակել էր Օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ Սիվա Շակթի Վիրասվամին: Այդ չափանիշները ներառում էին վստահությունը, ժամանակի ճիշտ կառավարումը, բովանդակության վերաբերյալ խորը գիտելիքները և այլն:

Սիվա Շակթի Վիրասվամիի խոսքով՝ նման գիտական միջոցառումները շատ անհրաժեշտ են ապագա բժիշկներին, քանի որ գիտությունը ոլորտ է, որը պահանջում է սովորել կյանքի ողջ ընթացքում:

 «Գիտությունը  ոլորտ է, որտեղ ամեն ինչ թարմացվում են ամեն օր: Այս մրցույթը մեր ուսանողներին հնարավորություն տվեց ազատվել միօրինակությունից և իրենց ժամանակն ու ջանքերն ուղղել ուսման արդյունավետության բարձրացմանը», – ավելացնում է Սիվան: 

Մրցույթի առաջին օրը համակարգում էին Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

Հյուրերի թվում էին Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկան Գայանե Ավետիսյանը, դեկանի տեղակալ, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ռաուլ Անիլ Սեթին, Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը: 

Առաջին օրն ուսանողները ներկայացրին հետաքրքիր զեկույցներ նորարարական վիրաբուժության և կլինիկական սրտաբանության թեմաներով: Մրցութային առաջին օրվա հաղթողն էր 4-րդ կուրսի ուսանողուհի Սանոբար Շարիֆը:  

Երկրորդ օրվա ընթացքում ուսանողների զեկույցները վերաբերում էին պաթոֆիզիոլոգիային և ուռուցքաբանական բուժումներին: Լավագույն զեկույցների հեղինակներ ճանաչվեցին 3-րդ կուրսի ուսանողուհիներ Նիմա Մարիա Բաբուն և Անադհիկա Պրասադը:

Մրցութային երրորդ օրվա հաղթողներն էին 2-րդ կուրսի ուսանող Մուկիլան Կուգանը և 5-րդ կուրսի ուսանողուհի Փիհուն:

Միջոցառման չորրորդ և ամփոփիչ օրն օտարերկրացի ապագա բժիշկները ներկայացրին զեկույցներ նյարդաբանության թեմայով: Իսկ հաղթող ճանաչվեցին 2-րդ կուրսի ուսանողուհի Հանա Մահինը և 4-րդ կուրսի ուսանող Բուրհան Իլյաս Կանտավալան:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper