Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պատանի ու ապագա գիտնականներին համախմբել էր ուսանողական սեմինար-քննարկումը

Պատանի ու ապագա գիտնականներին համախմբել էր ուսանողական սեմինար-քննարկումը

Այսօր ԵՊԲՀ-ն, Առողջապահական համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Bil Armenian՝ Հայաստանի առողջապահական ուսանողների ասոցիացիան կազմակերպել էին ուսանողական սեմինար-քննարկում, որի ընթացքում հետաքրքիր հետազոտական զեկույցներ հնչեցին: Միջոցառումը նվիրված էրիմունականխարգելմանը: Յուրաքանչյուր տարի ապրիլի վերջին շաբաթը համարվում է իմունականխարգելման եվրոպական շաբաթ, որը մեկ անգամ ևս բոլորին հնարավորություն է ընձեռում ընդգծելու պատվաստումների կարևորությունը առողջապահական ոլորտում:

Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ, ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը ողջունեց ներկաներին բժշկական մայր բուհ հյուրընկալվելու առթիվ՝ շեշտելով, որ միջոցառումն առավել քան կարևոր և արդիական է՝ հաշվի առնելով վերջին տարիների վարակիչ հիվանդությունների ակտիվացումը:

«Հանրային առողջության, մարդու առողջության պահպանումը, վերականգնում և ամրապնդում է ինչպես ԱՀԿ-ի, այնպես էլ մեր երկրի, պետության կողմից որդեգրած հիմնարար սկզբունքներից մեկը, որն ամնիջականորեն փոխկապակցված է անվտանգության հետ»,-ասաց Մելիք-Նուբարյանը:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի իմունականխարգելման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Նիազյանը նշեց, որ հպարտ է բժշկական մայր բուհում մեկնարկելու երիտասարդների հետ այսպիսի ծավալուն նախաձեռնություն։

«Մենք ուրախ և հպարտ ենք, որ կարող ենք ներդրումներ անելով ձեր մեջ՝ ունենալ կրթված, վաղվա որոշումներ կայացնողներ: Սիրով հրավիրել եմ 4 պիլոտային դպրոցների «Իմուն պարեկ» ծրագրի իրականացնողներին, որոնք փոքրիկ գիտնականներ են, վաղվա ապագա բժիշկներ, և այսօր փոխանակվելով իրենց գիտելիքներով և հմտություններով՝ ձևավորում են վաղվա զարգացած և կրթված հասարակությունը»,-ընդգծեց Լյուդմիլա Նիազյանը:

Ելույթներից հետո ԵՊԲՀ ուսանողները, «Հերացի» ավագ դպրոցի և այլ դպրոցներից հրավիրված աշակերտները հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով տարբեր հետազոտություներ, խոսեցին մարդու իմունային համակարգի, վարակիչ հիվանդությունների և դրանց դեմ պայքարելու հնարավորությունների մասին:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant