Փետրվարի 11-ն աշխարհում նշվում է որպես Հիվանդի համաշխարհային օր: Միջազգային օրացույցում տեղ գտած այս օրը կոչված է աջակցելու մարդկանց, որոնք հայտնվել են հիվանդի կարգավիճակում, ինչպես նաև ուշադրություն հատկացնելու այն խնդիրներին, որոնց բախվում են հիվանդ մարդիկ:
Հիվանդի համաշխարհային օրը յուրօրինակ սոցիալական միջոցառում է, որն ամեն տարի անցկացվում է ողջ աշխարհում:
Հիվանդի համաշխարհային օրը (World Day of the Sick) հաստատվել է 1992 թ. մայիսի 13-ին` Հովհաննես Պողոս 2-րդ Պապի նախաձեռնությամբ: Նա իր հատուկ ուղերձում նշել է, որ Հիվանդի համաշխարհային օրն ունի որոշակի նպատակ: Հռոմի Պապն այդ նպատակը սահմանել է այսպես. «Կաթոլիկական, բժշկական բազմաթիվ կազմակերպությունների աշխատակիցների, հավատացյալների, ամբողջ քաղաքացիական հասարակության ուշադրությունը սևեռել հիվանդների և տկարների հանդեպ խնամքի ապահովման անհրաժեշտությանը` թեթևացնելու նրանց տանջանքները»։
Առաջին անգամ Հիվանդի համաշխարհային օրը նշվել է 1993թ. փետրվարի 11-ին: