Փետրվարի 11-ը միջազգային օրացույցում Հիվանդի համաշխարհային օրն է։
Հիվանդի համաշխարհային օրը յուրօրինակ սոցիալական միջոցառում է, որն ամեն տարի անցկացվում է ողջ աշխարհում:
Օրվա գլխավոր նպատակն է աջակցել աշխարհի բոլոր պացիենտներին՝ անկախ հիվանդության տեսակից:
Ամբողջ աշխարհում մարդիկ ժամանակ են հատկացնում՝ աղոթելու հիվանդների համար, ինչպես նաև նրանց համար, որոնք շատ են աշխատում հիվանդների տառապանքները թեթևացնելու համար:
Օրը նշվում է 1993 թվականից՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի նախաձեռնությամբ: