Վրաստանում գտնվող համալսարանական պատվիրակությունն այսօր Քեն Ոլքերի միջազգային համալսարանում մասնակցել է աշխատանքային հանդիպման՝ բժշկական բուհի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում, որը նպատակ ունի առավել խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝ ուսանողական և ակադեմիական անձնակազմի փոխանակման, ինչպես նաև համատեղ նոր կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հաջորդիվ տեղի է ունեցել առաջին կուրսեցիների դիմավորման արարողությունը, որին հրավիրված էին Վրաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ։
Վրացական կողմը ընդգծել է հայ կոլեգաների ներկայության կարևորությունը։