Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ներկայացվեց «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը

Ներկայացվեց «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանն այսօր ուսանողներին ներկայացրեց «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մանրամասները:

Նախարարության կողմից նախաձեռնված ծրագրի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում:

Բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանն ընդգծեց, որ որևէ նոր գաղափար, պրոդուկտ ստեղծելու գործընթացում նեղ մասնագիտացումը կարևոր չէ: Նա պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:

Նշենք, որ իրականացվող ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա փուլ»:

Երկու բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 350մլն ՀՀ դրամ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախաձեռնողները Հայաստանի առաջատար բուհերի ուսանողների շրջանակում հանդիպումներ են անցկացնում ծրագրի մանրամասները ներկայացնելու և ուսանողների ներգրավվածությունը ծրագրում ապահովելու նպատակով:Համատեղ համագործակցության շնորհիվ կազմակերպիչները նպատակ ունեն ստեղծել նոր գաղափարներ և օգնել ուսանողներին գաղափարները բիզնեսի վերածելու հարցում: