Ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսի կուրսանտները երդվեցին

Ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսի կուրսանտները երդվեցին

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այսօր տեղի ունեցավ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսի կուրսանտների երդման արարողությունը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված 20 ուսանող ձեռք է բերել առաջնային նշանակության ռազմական գիտելիքներ՝ անցելով «Երիտասարդ մարտիկի» մեկամսյա դասընթաց:

Երդման հանդիսավոր արարողությանը կուրսանտներին ողջույնի խոսքով շնորհավորել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը և ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը:

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ կուրսանտների երդման արարողությունն անց է կացվել պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Նշենք, որ 2020-2021 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվել է 719 ուսանող, որից 20-ը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ: