Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները ՊՆ հավաքական թիմով առաջին տեղն են զբաղեցրել «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարում

Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները ՊՆ հավաքական թիմով առաջին տեղն են զբաղեցրել «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարում

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողներ՝ Ավետիս Ղազարյանն ու Հովիկ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության հավաքական թիմով մասնակցել են «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարին, և այս անգամ ևս վերադարձել են 1-ին տեղի մեդալներով: Սա այս տարի տղաների երկրորդ հաղթանակն է: Նախորդ ամիս ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմով, մասնակցելով ՀՀ ԶՈՒ ֆուտզալի առաջնությանը, նրանք զբաղեցրել էին առաջին պատվավոր տեղն ու վերդարձել մեդալներով ու հաղթական գավաթով:

«ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարին, որը տեղի է ունեցել «Դինամո» մարզադահլիճում նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 6-ը, մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, ֆինանսների, կրթության և գիտության, սփյուռքի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և ոստիկանության ներկայացուցիչները:

Մրցաշարի եզրափակիչ փուլում Պաշտպանության նախարարության հավաքական թիմը, որի կազմում էին Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները, խաղացել է Ոստիկանության թիմի հետ և զբաղեցրել առաջին տեղը՝ երկու գնդակի առավելությամբ:

Նշենք, որ ֆուտբոլային մրցաշարը կազմակերպվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի նախաձեռնությամբ: