Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ՌԲՖ կուրսանտներն այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

ՌԲՖ կուրսանտներն այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսի կուրսանտներն այցելեցին մեծանուն հայ նկարիչ և արվեստագետ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:

2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է նկարչի թոռնուհին՝ բանասեր և արվեստաբան Ռուզան Սարյանը։ Տեսնելով ապագա ռազմական բժիշկներին՝ նա որոշեց անձամբ ներկայացնել արվեստագետի գործունեությունն ու հարուստ ժառանգությունը։

ՌԲՖ կուրսանտները, խորապես տպավորվելով նկարչի բազմաժանր և բազմաբնույթ ստեղծագործությունների հավաքածուներով, իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Ռուզան Սարյանին։ Վերջինն էլ այցի ավարտին կուրսանտներին մաղթեց խաղաղ ծառայություն։

Ապագա ռազմական բժիշկները Մ․ Սարյանի թանգարան այցելեցին ՌԲՖ Համազորային պատրաստության ցիկլի դասախոս Սամվել Պարզյանի, ղեկավար մասի ավագ մասնագետներ Աննա Դանիելյանի և Լիլիթ Մնացականյանի ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ընթացքում ուսանողները եղել են նշանավոր հայ կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի, հայտնի հայ նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի, ինչպես նաև Ռուսական արվեստի թանգարաններում։ Իսկ այս տարվա մարտ ամսին նրանք այցելեցին աշխարհահռչակ հայ երգահան, երգիչ և երաժշտագետ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։

yemek tarifleri supertotobet betgaranti betgaranti hititbet betgaranti hititbet betorder bankobet bankobet betpark betpark bankobet bankobet casinovale rokubet atlasbet jojobet